Լևոնից մինչև Նիկոլ . «Հրապարակ»

««Ընտրություններից մոտ մեկ շաբաթ առաջ Թալին քաղաք են այցելել «Քաղպայմանագրի» քարոզիչները՝ ՔՊ ցուցակի 5-րդ համար Խաչատուր Սուքիասյանի եւ կառավարությունից մի բարձրաստիճան պաշտոնյայի ուղեկցությամբ։ Թալինից մեր աղբյուրը, ով մասնակցել է նախընտրական հանդիպմանը, մեզ պատմեց, որ իրենց զարմացրել է հատկապես հայտնի գործարարի ելույթը։

«Մոտ 40 համայնքապետերի եւ տեղական նշանակության դեմքերի առջեւ իր ելույթում Խ․ Սուքիասյանը փորձում էր համոզել մեզ, որ ճիշտը ՔՊ-ին ձայն տալն է։ Նա խոսում էր գոռգոռալով եւ լուտանքներ տեղալով ունկնդիրների գլխին։ Ասում էր՝ էդ ո՞ւմ կողքին եք ուզում կանգնել, չե՞ք ամաչում, գիտե՞ք ով են դրանք, ինչացու են։ Նկատի ուներ ընդդիմադիր դաշինքների առաջնորդներին։ Հետո սկսեց բացատրել, թե ով է ինքը, եւ ովքեր են նախկին ու ներկա իշխանավորները։ Ասաց՝ Ռոբն ու Սերժը տկլոր եկան Երեւան, ոչինչ չունեին, հիմա միլիոնատեր են դարձել, իսկ ես միշտ եմ հարուստ եղել՝ Հայաստանում առաջին մոտոցիկլետն ու հեծանիվը ես եմ արտադրել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս հատվածը ներկաներին ինչ-որ տեղ հասկանալի է եղել, բայց Սուքիասյանն այնքան է տարվել խոսքուզրույցով, որ անցում է կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում պաշտպանում էր 2008 թ․ ընտրություններում։ Ասել է․

«Լեւոնն էլ մի բան չի՝ շատ է սպեկուլյացիաներ անում, բայց դե՝ քաղաքական գործիչ է՝ իրավունք ունի։ Դրանց միջից մենակ Վանոն է մեծություն»։ Հետո անցել է Նիկոլ Փաշինյանի «արժանիքները» թվարկելուն։ Ասել է․ «Նիկոլն ի՞նչ ունի՝ մի 4 ձեռք կաստում-շալվար»։

Այս ելույթին ներկաների արձագանքը եղել է լռությունը՝ ոչ ոք հարց չի տվել, ելույթ չի ունեցել։ Գյուղացու բնազդը հուշել է՝ հակառակվել պետք չէ, գլխներիս փորձանք չբերենք»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով