Անձրևաջրերը լցվել են ավտոպարկ.Օգնության են հասել փրկարարները

 

Հուլիսի 14-ին, ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոպարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։

Փրկարարները տարածքից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա և «Hyundai» մակնիշի միկրոավտոբուս, ինչպես նաև բացել են մոտակա դիտահորների կափարիչները և իրականացրել ջրահեռացման աշխատանքներ՝ մոտ 2000 քմ տարածքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով