Հրդեհ Փանիկ գյուղում

 

Հուլիսի 14-ին, ժամը 16:33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փանիկ գյուղի տներից մեկ տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փանիկ գյուղի 1-ին փողոցի 6-րդ փակուղու տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:29-ին, մարվել՝ 19:07-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 60 քմ և տանիքում պահեստավորած անասնակեր՝ մոտ 40 հակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով