Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները. Արման Թաթոյան

 

ՄԻՊ Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում գրում է.  «Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաթղթերն օրինակ են, որ ապացուցում են. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և մյուս օրինական իրավունքները խախտված են ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության պատճառով:

Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները:

Պետք է հատուցեն նրա համար, որ անվտանգության լրջագույն վտանգներից բացի, խաթարել են մարդկանց բնականոն ու խաղաղ կյանքը, նրանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ սահմանային հարցերը չեն կարող դիտարկվել սահմանային բնակիչների իրավունքներից կտրված:

Այս հարցերում ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի՝ չի կարող հաջողություն ունենալ, եթե հաշվի չառնի մարդու իրավունքները:

Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, պետք է առանց վհատվելու ու հետևողական քայլերով հասնենք խախտված իրավունքների վերականգնման:

Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով