«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը» (DEMYC) լավագույն արդյունքներ է մաղթում «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայաստանի հանրապետական կուսակցությանը

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը» (DEMYC) լավագույն արդյունքներ է մաղթում «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայաստանի հանրապետական կուսակցությանը

DEMYC-ը հայտարարում է իր լիակատար աջակցության մասին Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմում, Հայաստանի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում:
Երկրի համար ճակատագրական պահին, որը դեռ բախվում է վերջին պատերազմի և Կովիդ-19 ճգնաժամի հետևանքների հետ, մենք կարծում ենք, որ ՀՀԿ-ն կլինի միակ կուսակցությունը, որն ունակ է իսկապես առաջնորդել խաղաղության հաստատման և վերականգնման գործընթացը։
ՀՀԿ-ն ունի փորձ և կարողություններ կառուցելու ավելի ուժեղ, բարեկեցիկ և նորարար Հայաստան` ավելի լավ աշխարհաքաղաքական ներկայությամբ` հաշվի առնելով կուսակցության ամուր միջազգային հարաբերությունները:
Եվրոպական և միջազգային շատ կուսակցությունների կողմից ՀՀԿ-ն համարվում է գրավիչ և հուսալի գործընկեր, որը խթանում է երկխոսությունը և համագործակցությունը:
Մենք հավատում ենք, որ Հայաստանի ապագան և տարածաշրջանի կայունությունն ավելի լավ կապահովվեն Ազգային ժողովում ՀՀԿ-ականների ավելի ուժեղ ներկայությամբ:
Այդ պատճառով մենք մեր բարեմաղթանքներն ենք հղում ՀՀԿ բոլոր թեկնածուներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին:
Մասնավորապես, մենք հաջողություն ենք մաղթում մեր կառույցի նախագահի տեղակալ Լիլիթ Բեգլարյանին, ով շարունակում է գերազանց իրականացնել իր առաջնորդական դերը Եվրոպայում:
Վերջում, DEMYC-ը հուսով է, որ այս քվեարկության արդյունքում Հայաստանը կկառուցի ժողովրդավարական նոր փուլ՝ սկսած արդար և ազատ ընտրություններից:
DEMYC գործադիր խորհուրդ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով