Երեք տարի շարունակ ամեն ինչ արվեց, որ ջախջախվեն մեր ԶՈՒ-երը, կազմալուծվեն և հետագայում արվեցին քայլեր, որ ջախջախվի մեր դիվանագիտական կորպուսը.Հարությունյան

 

Երեք տարի շարունակ ամեն ինչ արվեց, որ ջախջախվեն մեր ԶՈՒ-երը, կազմալուծվեն և հետագայում արվեցին քայլեր, որ ջախջախվի մեր դիվանագիտական կորպուսը։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳՆ նախարարի և փոխնախարարների հրաժարականի վերաբերյալ հարցին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր այդ մարտադաշտում ևս զինվոր չունենք։ Ինչպես զինվոր չունենք սահմանի վրա, որը կարողանա անառիկ պահել ՀՀ տարածքը, այնպես էլ այսօր զինվոր չունենք նաև մեր դիվանագիտական մարտադաշտում, որ նրանք ևս կարողանան պաշտպանել մեր երկիրը՝ դիվանագիտական ասպարեզում»,- նշեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկինում զինվորներին պատշաճ սնունդ չէր տրվում բանակում, կոնֆետները ճանկռելով էին ուտում, Հարությունյանը նշեց, որ իր համար դժվար է արձագանքել զառացանքների։

«Մի մարդ, որն ընդհանրապես հավանաբար չի հասկանում, թե ինչ է ԶՈՒ-եր, մի մարդ, որը կարծում է, որ ԶՈՒ հիմնական սկզբունքը ելակն է։ Ամենևին ասածս չի նշանակում, որ մեր զինվորները եղել են սոված, չի եղել նման բան, ուղղակի այդ մարդն ինքը երբևէ չծառայելով, հավանաբար չի պատկերացնում, թե ինչ են ԶՈՒ-երը։ Իհարկե, ԶՈՒ-երում ռեստորանային սնունդ չի մատակարարվում, բայց այն, ինչ ինքն ասում է, զառացանք անվանելուց բացի այլ ձևով չեմ կարող անվանել»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ զառացանք է նաև այն հայտարարությունը, թե վերջին ժամանակահատվածում նրանեն հաջողվել է ապահովել ավելի շատ զենք,զինամթերք, որովհետև իրականում նա արել է հակառակը, մսխել է պաշտպանության բյուջեի միջոցներն՝ անիմաստ ձևով՝ քայքայելով մեր ԶՈՒ-երը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարությունյանի խոսքով՝ այլ քայլեր ևս ձեռնարկվել են ԶՈՒ-երի քայքայման համար, արվել է քայլեր՝ քայքայելու ԶՈՒ-երն և ակնհայտ է, թե ինչու։ Հարությունյանն ընդգծեց, որ ԶՈՒ-երն այն կառույցն էր ՀՀ-ում, որոնք իր (Նիկոլ Փաշինյանի հեղ.) համար ևս վտանգ էին ներկայացնում և փորձել է չեզոքացնել իր համար վտանգը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով