Կապիտուլյանտը սրընթաց գահավիժում է, նրա վարկանիշը գահավիժում է, դա այլևս որևէ կերպ չի կարելի կանգնեցնել.Շարմազանով

Կապիտուլյանտը սրընթաց գահավիժում է, նրա վարկանիշը գահավիժում է, դա այլևս որևէ կերպ չի կարելի կանգնեցնել: Այս մասին այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը:

«Նրա նյարդային, շատ դեպքերում՝ ոչ ադեկվատ, շատ դեպքերում՝ ոչ մարդկային հայտարարությունները և վարքագիծը խոսում են նրա մասին, որ հենց այդ կապիտուլյանտը շատ լավ գիտակցում է, որ գահավիժում է»,- ասաց Շարմազանովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա անդրադարձավ սահմաններին տիրող իրավիճակին և նշեց՝ ստեղծված իրավիճակում պետք է դադարեցնել պետության գահավիժումը:

«Թուրքը արդեն մեկ ամիս է՝ մտել է մեր սահման, իսկ Փաշինյանը վենդետաների կոչեր է անում, տղամարդ ես, սահմանային հարցերը լուծիր, մի օր չեք կրակել, բայց ասում եք, որ դիմենք ՀԱՊԿ-ին, մտնում են քո սահման, զինվորներիդ գերեվարում, ու այսօր դատում Բաքվում, իսկ դու հոխորտում ես»,- ասաց նա:

Շարմազանովը նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին, և նշեց՝ ըստ Ալիևի՝ նրա մեծահոգության շնորհիվ է, որ այսօր մենք Երևանում կարողանում ենք հանգսիտ քայլել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր իշխանության ժամանակ արդյո՞ք կարող էիք մտածել, որ Գորիս-Կապան ճանապարհին հնարավոր է թուրքը մեզ գերեվարի, կամ հաղորդագրություն ստանանք, որ գերեվարվելու դեպքում ուր զանգահարենք: Հիշեք, թե նոյեմբերի 9-ից հետո մենք ինչքա՞ն տարածք ենք տվել»,- ընգծեց նա:

Շարմազանովը նաև նշեց՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թիմը մեծ է, նրանք բոլորը պատրաստ են ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության: Նա հավելեց՝ այս թիմի օրոք է Թուրքիան հաշվի նստել Հայաստանի հետ:

«Այն ժամանակ Հայաստանի Հանրապետության հետ Թուրքիան հաշվի էր նստում. Թուրքիայի նման հզոր երկիրը չկարողացավ իր կապրիզները, իր ծրագրերը պարտադրել Հայաստանին,դրա վառ ապացույցը 2009 թվականին երկկողմ դիվանագիտական հայտարարությունն է, որի ժամանակ նրանք ցանկանում էին հայտարարության մեջ Ղարաբաղի մասին կետ դնել, իսկ Հայաստանի իշխանություն կտրուկ մերժեց»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով