Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում գործող «Ռենեսանս» ռեստորանի բակում. կա վիրավոր, ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք հնչել են կրակոցներ

 

Երեկ՝ հունիսի 1-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս  մասին  տեղեկացնում է   /shamshyan.com-ը:

 

Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի բակում ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Շենգավիթի բաժնի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է  հնչել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբի ծառայողներից մի քանիսը մեկնել են նշված բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 51-ամյա Անդրանիկ Ստեփանյանն է, ով այնուհետև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների հայտարարության՝ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Փաստի առթվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Տեղում քննչական աշխատանքներն էլ ղեկավարել է ավագ քննիչ Խաչատրյանը։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ միջադեպի ժամանակ ծեծկռտուքին մասնակցել է 1 տասնյակց ավելի անձինք, որոնց ինքնությունները և դեպքի հանգամանքները պարզվում է։

 

Պարզվում է  նաև՝ արդյո՞ք վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ հնչել են, թե ոչ, քանի որ նմանատիպ տեղեկություններ էլ են ստացվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով