Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ. վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ. Նաիրա Զոհրաբյան

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Աբովյան փողոցում կրակոցներ է լսել։ Երևանի կոնտրոնում սպանություն է տեղի ունեցել։ «Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։ Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։ Նիկոլական իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով՝ ում և որտեղ ուզում է, կրակում է։ Հիշեցնեմ Նիկոլի խոսքը՝ «մեր երկրում այլևս երբեք կրակոցներով հարց չի լուծվելու»»,- գրել է Զոհրաբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով