ՃՏՊ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին

Մայիսի 31-ին, ժամը 22:18-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է մի քանի ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «VAZ-2108» (վարորդ՝ Ս. Խ., ծնված 1970 թ.), «Mercedes-Benz C-Class» (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1991 թ.) և «Toyota Land Cruiser» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Խ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Մ. Ա․-ն հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակներին և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով