ՊԵԿ 100 աշխատակից վերապատրաստվել է

 

Համաշխարհային բանկի հետ համատեղ կազմակերպված դասընթացի առանցքում ստուգումների ժամանակ միատեսակ մոտեցման ապահովումն է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական եկամուտների կոմիտեում ռիսկերի վերլուծության և ստուգումների իրականացման գործընթացներում ընդգրկված 100 աշխատակցի համար անցկացվել է մասնագիտական դասընթաց: Այն ուղղված է կոմիտեի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, որի նպատակն է ապահովել հնարավորինս միատեսակ մոտեցում ռիսկերի հայտնաբերման և ստուգումների իրականացման գործընթացում:

Չորս օրերի ընթացքում ներկայացվել են տարբեր հարկատեսակների գծով ստուգման ընթացակարգերը, առանձնահատկությունները, ինչպես նաև ռիսկերի բացահայտմանը և դրանց նվազեցմանն ուղղված անհրաժեշտ քայլերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դասընթացը կազմակերպել է Համաշխարհային բանկը Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով