Կողային հայելիներ գողանալուց հետո ոստիկանության ծառայողները բռնել էին

 

Հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքում բնակվող մի տղամարդ մեքենայի կողային հայելիներ է գողացել։ Նրանք Մալաթիայի քրեական հետախույզների հետ Երևանի Միրաքյան փողոցում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։ Նոր Նորքի 7-րդ զանգվածում բնակվող 33-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն տվեց, որ գողացել էր Օհանովի փողոցի 18 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի կողային հայելիները, նաև կատարել էր այլ գողություններ:  Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձանց պարզելու ուղղությամբ: «Մերսեդեսի» հայելիները հայտնաբերվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով