Կապիտուլյանտը ՀՀ-ում այլևս չունի մեծամասնություն. Սոս Հակոբյան

«Կապիտուլյանտը ՀՀ-ում այլևս չունի մեծամասնություն: Չունի ՀՀ բնակչության մեծամասնության վստահությունը»: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Նա նշել է, որ կապիտուլյանտը պարտվում է և շատ շուտով՝հունիսի 20-ին ՀՀ պատիվ ունեցող քաղաքացիները նրան շպրտելու են քաղաքական աղբատեղի:
Նրա խոսքով, «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 20-ից հետո ծառայեցնելու է իր հնարավորությունները ՀՀ-ի ազգային շահերին:
«Միակ վարչապետի թեկնածուն, ով նախընտրական շրջանում այցելել է Արցախ՝Արթուր Վանեցյանն է: Մեզ համար կարևոր են Ստեփանակերտի, Մոսկվայի և հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի հետ հարաբերությունները»,-նշել է Հակոբյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով