Ադրբեջանը նպատակ ունի բնաջնջել Հայաստանն ու Արցախը. Արթուր Վանեցյան

Թուրքիան անմիջական միջամտություն էր ցուցաբերում արցախյան 44-օրյա պատերազմին: Գոյություն ունի Մեծ Թուրանի ծրագիր՝ Հայաստանը սեպի պես խրված է թուրքալեզի պետությունների միջև: Այդ մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի բնաջնջել հայ ժողովրդին՝ Հայաստանն ու Արցախը:
Ըստ նրա, Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական բյուջեն:
«Գործող իշխանությունները քարոզում են կեղծ խաղաղասիրոթյուն, ոչնչացնում են անվտանգային համակարգը»,-նշել է Վանեցյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով