Հետաքրքիր է, ինչո՞վ էին զբաղված այդ տարածքը հսկող բազմաթիվ ոստիկանները.Գագիկ Համբարյան

 

Համացանցում ակտիվ տարածվում է մի տեսանյութ, որտեղ մի կին համապատասխան հագուկապով պորտապար է պարում Երևանի Հանրապետության հրապարակում…Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հետաքրքիր է, ինչո՞վ էին զբաղված այդ տարածքը հսկող բազմաթիվ ոստիկանները, որոնք օրվա բոլոր ժամերին գտնվում են այդտեղ ու չեն կանխել այդ ամենը… Այս խայտառակ անգործությունը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանն ուղղակի “ոտք առել գնում է”… Հայաստանում, կներեք արտահայտությանս համար, բարդակ վիճակ է և ով ինչ ցանկանա կանի…

Երբ 1987 թ֊ի մայիսի 28֊ին ԽՍՀՄ սահմանապահ զորքերի օրը, 18֊ամյա գերմանացի Մաթիաս Ռուստը փոքր ինքնաթիռով վայրէջք կատարեց աշխարհի գերտերություններից մեկի` ԽՍՀՄ մայրաքաղաքի` Մոսկվայի Կարմիր հրապարակում, շատերը հասկացան, որ դա ԽՍՀՄ վերջի սկիզբն է…

Հիմա, իմչ֊որ պարուհի մահմեդական աշխարհում ընդունված պար է պարում աշխարհի առաջին քրիստոնյա պետության մայրաքաղաքի գլխավոր հրապարակում և դա ոչ միայն ոչ մեկին չի հետաքրքրում, այլև որևէ մեկը չի էլ պատժվել…Իսկ իրականում սա մեսիջ է, որ մեր քրիստոնյա պետությունը վտանգի մեջ է…»,- գրել է Համբարյան՝ կից հրապարակելով տեսանյութ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

facebook sharing button
twitter sharing button

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով