Գերտերություն ՌԴ-ն՝ ՀՀ-ի լավագույն դաշնակիցն է. Արթուր Վանեցյան

ՌԴ-ն մեր դաշնակիցն է՝ Հայաստանը չի կարող ունենալ ավելի լավ դաշնակից: ՌԴ-ի հետ պետք է հաշվի նստել, ՌԴ-ն գերտերություն է: Իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք ՌԴ-ի հետ ավելի սերտ ինտեգրացիոն կապերի ստեղծման հնարավորությունը: Այդ մասին Соловьев Live հաղորդման եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ գործող կապիտուլյանտ իշխանությունները վատթարացրել են հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում:
Անդրադառնալով ՌԴ-ի դերակատարմանն արցախյան հարցում Վանեցյանն ընդգծել է, որ ՌԴ-ն փրկել է Արցախը:
«Ռուսական կողմը օգնել է, շարունակում է օգնել, Արցախում այսօր մարդիկ են ապրում ռուսական խաղաղապահների պաշտպանության ներքո»,- նշել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով