Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ներկայացվել են «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական ծրագիրն ու մոտեցումները

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի քարոզարշավի շրջանակում դաշինքի թեկնածուները Երևանի նախկին քաղաքապետ, դաշինիք 2-րդ համարի թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հունիսի 8-ից սկսել են մայրաքաղաք Երևանում ընտրողների հետ բակային հանդիպումները։
Թեկնածուները նախ հանդիպել և քննարկումներ են անցկացրել Էրեբունի վարչական շրջանի աջակիցների հետ, որից հետո ակտիվ շփումներ են ունեցել երևանցիների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Հանդիպումներին իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ներկայացվել են «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական ծրագիրն ու մոտեցումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով