Բնակարանային գողության փորձ Արբաթում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Մայիսի 10-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայիսի 8-ի գիշերը կոտրել են Արարատի մարզի Արբաթ գյուղի իր տանը կից շինության կողպեքը, փորձել են բացել տան դուռը, սակայն լսելով հարևանի ձայնը` փախել են:
Հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ստացվեցին, որ գողության փորձը կատարել են նույն գյուղի երկու բնակիչ:
Կասկածվող տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ խոստովանել են արարքը: Հանցագործության գործիքները հայտնաբերվել են:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով