«Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն՝ իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են». Այս մասին Գեղարքունիքի մարզում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Սերժ Սարգսյան։ ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ հաջողություն է մաղթում նախօրեին գերությունից վերադարձած 15 տղաներին, հույս ունի, որ կարճ ժամանակում կարողանան կազդուրվել։
Սարգսյանը նշեց՝ Բաքվի բանտերում նրանց նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է, ցավով արձանագրեց՝ չգիտենք գերության մեջ քանի զինվոր ունենք, նրանցից քանիսն են սպանվել։
«Մենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված 60 գերի ունենք, տեսագրություններ 30 հոգու, իդետիֆիկացված ևս 47 մարդու մասին։ Չգիտենք քանի գերի ունենք»։
Անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզները Ադրբեջանին տրամադրելուն, Սարգսյանը նշեց՝ 30 տարի ականապատվել են տարածքները, հարցրեց՝ ինչու 15 հոգու վերադարձվեց, ավելին հնարավոր էր։ Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչու չեն բանակցում, պայմաններ չեն դնում։
«Ադրբեջանը ինչ դնումա վզին անցնումա, որովհետև ունակություն չունեն բանակցելու»։
Սարգսյանը նշեց՝ Մոնթեի ծննդյան օրը հանձնեցին Քարվաճառը, մահվան օրը հանձնեցին քարտեզները։