Նիկոլ Փաշինյանն անդադար պարտությունների սիմվոլ է. Արթուր Վանեցյան

Հայկական շահը վերջին ժամանակաշրջանում ոչ մեկ առաջ չի մղում: Ալիևն օգտվելով այդ իրավիճակից փորձում է մաքսիմալը ստանալ Հայաստանից ու Արցախից: Այդ մասին Armnews-ի եթերում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն անդադար պարտությունների սիմվոլ է:
«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հարգում են ուժը»,-նշել է Վանեցյանը:
Վանեցյանը նշել է, որ ՀՀ զինված ուժում այսօր չկա վստահություն, որ քաղաքական ղեկավարությունը նրանց աջակցելու է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով