Այսօր օրհասական պահ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար, մեր ապագան վտանգված է, մեր ներկան՝ անորոշ.Արցախի «Արդարություն» կուսակցությունը կոչ է անում ձայնը տալ Հայաստան դաշինքին

Հայաստանի ներկայիս իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման՝ թուրքի առաջ բացելով ոչ միայն Արցախի դռները, այլև՝ Մայր Հայաստանի դարպասները։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մեր հայրենակիցներին բաժանեցին ու տրամադրեցին միմյանց դեմ, անտեսելով իրական խնդիրներն ու վտանգները նրանք զբաղված էին էժանագին շոուներ կազմակերպելով և սին խոստումներ տալով ։ «Արդարություն» կուսակցության կոչը.

«Հայաստանի Հանրապետության սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ.
Հունիսի 20֊ը սովորական ընտրության օր չէ, այդ օրը ոչ միայն ընտրելու եք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմը և իշխանություններին, այլև պետք է ընտրություն կատարեք երկու զուգահեռ իրականությունների միջև, որոշեք, թե ինչպիսի Հայաստանում եք ուզում ապրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդյո՞ք դուք ուզում եք ապրել նվաստացված, թույլ, վտանգված, թշնամիների կողմից ծաղրի առարկա դարձած, թուրքերի կողմից օր օրի բռնազավթվող, ազգային արժեքները ոտնահարված, տնտեսական ճգնաժամ ապրող, այլասերված Հայաստանում, որին այսօր տանում է ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե՞ ուզում եք ապրել ուժեղ, անվտանգ, ապահով, արժանապատիվ, զարգացող, ուժեղ տնտեսություն ու բանակ ունեցող Հայաստանում, ունենալ իրական ապագա՝ հանձինս Հայաստան Դաշինքի և նրա թիմի։

Այսօր օրհասական պահ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության համար, մեր ապագան վտանգված է, մեր ներկան՝ անորոշ։

Հայաստանի ներկայիս իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման՝ թուրքի առաջ բացելով ոչ միայն Արցախի դռները, այլև՝ Մայր Հայաստանի դարպասները։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մեր հայրենակիցներին բաժանեցին ու տրամադրեցին միմյանց դեմ, անտեսելով իրական խնդիրներն ու վտանգները նրանք զբաղված էին էժանագին շոուներ կազմակերպելով և սին խոստումներ տալով ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք տարան երկիրը պատերազմի, նրանք թշնամուն հանձնեցին Արցախի 75 տոկոսը, նրանք ջնջեցին մեր փառահեղ հաղթանակները, նրանք զոհեցին 5000 հայորդիներ, խեղեցին տասնյակ հազարավոր կյանքեր։

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները Արցախն այլևս հայկական չեն համարում, նրանց համար Արցախը հայրենիք չէ, այլև դժբախտ, դժգույն ադրբեջանական տարածք, նրանք ոչ միայն նոյեմբերին թուրքին հանձնեցին Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու Քաշաթաղը, Կովսականն ու Ակնան և մյուս մեր հողերը, այլև առ այսօր շարունակում են թուրքին հանձնել Արցախի մնացած մի բուռ հատվածը, ինչի մասին վկայում է հենց իրենց կողմից հնչեցված հայտարարությունները։

Արցախում անհամբեր և միարժամանակ տագնապած ենք սպասում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ընտրություններին, քանզի գիտակցում ենք, որ հունիսի 20֊ը կարող է դառնալ Արցախի փրկության կամ վերջնական կործանման օր։

Այսօր անհրաժեշտ է, որպեսզի հայ ազգը համախմբվի և ջնջի վերոնշված անձի կողմից գծված բոլոր բաժանարար գծերը և միահամուռ կերպով ընտրեն միասնությունն ու ազգային գաղափարախոսությունը, հաղթանակն ու արժանապատիվ ապագան, անվտանգությունն ու զարգացող, ամուր սահմաններ ունեցող հայրենիք՝ Հայաստան Դաշինքի թիմի և այն գլխավորող Ռոբերտ Քոչարյանի հետ։

Հայաստանի Հանրապետության սիրելի մեր հայրենակիցներ.

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, նրա անդամները և համակիրները կոչ են անում և խնդրում հունիսի 20-ին ձեր ձայնը տալ Հայաստան դաշինքին և այն գլխավորող Ռոբերտ Քոչարյանին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով