Այսօր կրկին հարձակվել են «Ազատություն» կուսակցության Կապանի գրասենյակի վրա, պոկել են պաստառները. Հրանտ Բագրատյանը հրավիրում է ԿԸՀ-ի ուշադրությունը

 

Այսօր կրկին հարձակվել են «Ազատություն» կուսակցության Կապանի գրասենյակի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազատություն կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պոկել են բոլոր պաստառները։ Դեռ երեկ ոստիկանապետն ասում էր, թե նախօրեին կատարված հարձակումն իրենք չեն։ Դե հիմա կրկնվում է։ Ս՞ա ինչի հետ է կապված։ Միգուցե երեկվա հեռուստաբանավե՞ճի, որտեղ Նիկոլը պարտություն կրեց։ Միջադեպի վրա հրավիրում եմ ԿԸՀ-ի ուշադրությունը»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով