«Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է ճգնաժամ, և դրա ստեղծողները հանրային ճնշման տակ հունիսի 20-ին նշանակել են ընտրություններ և փորձելու են վերարտադրվել».Սաղաթելյան

«Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է ճգնաժամ, և դրա ստեղծողները հանրային ճնշման տակ հունիսի 20-ին նշանակել են ընտրություններ և փորձելու են վերարտադրվել»,- Էջմիածնում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր գիտակից հայ մարդու, քաղաքացու գլխավոր խնդիրն է հեռացնել այս չարիքի կառավարությանը, վերջ դնել ստին, կեղծիքին, թշնամանքին, փակել այդ ամոթի և խայտառակության էջը և ուժեղ Հայաստանի նոր սկիզբը դնել»,- հայտարարեց Սաղաթելյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով