Արա Աբրահամյանը խաղում է հօգուտ Նիկոլ Փաշինյանի՞. Փոշիացվում են ընդդիմության ձայները.«Փաստինֆո»

 

«Փաստինֆո»-ն  գրում  է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բազմաթիվ սոցհարցումների հեղինակներ և անկախ-փորձագետներ մեկ հարցում միակարծիք են՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների հիմնական ուժերը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝օրեցօր աճող ռեյտինգով և վարչապետի ժ/պ փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երրորդ տեղում է «Պատիվ ունեմ» դաշինքը։

Բնականաբար, ընտրական «եռյակից» զատ արտահերթ ընտրություններին հայտ են ներկայացրել նաև բազմաթիվ այլ ուժեր և դաշինքներ, որոնցից «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները դեռ շանս ունեն պայքարելու՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար։ Ինչ վերաբերվում է մնացած 21-ին, դրանց թվում կան և դաշինքներ և առանձին՝ հայտնի ու անհայտ կուսակցություններ, այդ թվում՝ նաև այնպիսիք, որոնց անգամ իրենց ընտանիքի անդամները ձայն չեն տա, կամա թե՝ ակամա՝ նպաստելով փաշինյանի վերարտադրությունը։

Ակնհայտ է, որ ընտրապայքարի մաս կազմող՝ քարկտիկ շատ ուժեր հատուկ ստեղծվել են պարտված իշխանության կամոք հենց այն բանի համար, որ իրենց միլիգրամներով թեկուզ կարողանան կշեռքի նժարը ծանրացնել հօգուտ իշխանության, որն արդեն իսկ կենաց-մահու պայքարի է նետվել՝ անխնա վարչական ռեսուրսի կիրառմամբ և մեր համաքաղաքացիներին կաշառքի խոստումներ տալով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բնականաբար, այս փուլում կաշառք են դիտարկվում նաև ասֆալտ անելուց մինչև վերելակ փոխելու և վարկերի բեռան տակ կքած անձանց վարկերը չեզոքացնելու խոստումները։ Իշխանությունը բյուջեով՝ իր չարածն ընտրական շրջանի համար պահած՝ «ես քեզ, դու՝ ինձ» մոդելն է կիրառում քաղաքացիների վրա՝ դրա հաշվին քվե մուրալով՝ այս համատեքստում նախընտրական դաշտ տեղափոխելով ընդհուպ՝ Բաքվում 7 ամիս արդեն պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

Ցավոք, իշխանության հորինած ուժերին զուգահեռ ընտրական մարաթոնի մեջ է նետվել նաև համահայկական այնպիսի միավոր, ինչպիսին է Ռուսաստանի հայերի միությունը, որի նախագահ Արա Աբրահամյանը «Մեր տունը Հայաստանն է» անվանմամբ դաշինք կազմելով Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան ՈՒրիխանյանի հետ՝ բավական լուրջ գումարներ է ներդնում՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար՝ ջուր լցնելով երկիրը կործանման տարած և այդ ընթացքը շարունակող կապիտուլյանտ նիկոլի ջրաղացին։

Արա Աբրահամյան-Տիգրան ՈՒրիխանյան դաշինքը եթե մտածում է, թե իր մասնակցությամբ պետությունը փրկելու է, լավ կլինի՝ «մի բաբաթ փիքր անի» իր շանսերի շուրջ, քանզի հույժ բարի ցանկություններով առաքյալի հանդերձ հագած՝ մեկ էլ՝ ընտրությունների հաջորդ օրը կարող է գլխներին տան՝ հայտնաբերելով, որ իրենց ստացած առավելագույնը 2 տոկոսանոց քվեներով ավելացնելու են նիկոլ-մահաբերի քվեները։ Հայտնի է, որ խորհրդարան չանցած կուսակցությունների ու դաշինքների ձայները բաշխվելու է խորհրդարանական խմբակցությունների միջեւ , իսկ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը թեկուզեւս իր 1-2 տոկոս ձայներով, ամեն դեպքում խլում է ընդդիմությունից՝ դրանից հետագայում բաժին հանելով Փաշինյանի համար։ Քանզի ակնհայտ է, որ Փաշինյանին ընտրողը երբեք չի ընտրի այս կուսակցությանը, այդ նպատակով նա խաղի մեջ է մտցրել մի քանի այլ ֆոնային կուսակցություններ, ընդհուպ դաշինք, հետեւաբար Արա Աբրահամյանի պարագայում մենք ունենք ընդդիմության ձայների փոշիացում։

Ամենակարևոր բանը, որ կարող են դեռ անել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու Տիգրան ՈՒրիխանյանը, քանի ուշ չէ, ընտրապայքարից հրաժարվելն է։ Իրենց այդ քայլով նրանք հաստատ ավելին արած կլինեն, քան՝ հիմա են փորձում անել։ Եվ ընդհանրապես՝ նույնը վերաբերում է նաեւ իրական ընդդիմադիր մյուս ուժերին, սոցհարցումներն իրական պատկերն արդեն նշմարում են եւ ընդդիմությունը պետք է ավելի կոնսոլիդացնի իր ձայները։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով