Ադրբեջանը գերիների թեման գնալով ավելի է թանկացնում, մնում է` մենք էլ թանկացնենք մի քանի թեմաներ. Հովհաննիսյան

 

Բաքվի բռնապետը Հայաստանի դեմ սկսել է հզոր հոգեբանական պատերազմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեր տղերքի հրապարակային դատավարության մեսիջները հստակ ուղղված են հայաստանյան իշխանությանը և հասարակությանը։

Բաքվի դատարանում տղաներից մեկի հայտարարությունը, որ իրենց տուն ուղարկեն, թշնամի պետության քարոզչամեքենան ներկայացնում է հայաստանյան իշխանության հասցեին հանդիմանական ենթատեքստով, թե իբրև թե չեն մտածում իրենց գերիների մասին։

Բաքվի բռնապետը հստակ զիջումների մեծ փաթեթի է նախապատրաստում և այսպիսի հուզական դաշտ տանում գերիների թեման, որպեսզի Հայաստանի իշխանության վրա նաև մեր հասարակությունը ուժ գործադրի , ինչու չէ, նաև զիջողական քաղաքականության հետ հարմարվի, որպեսզի տղաները վերադարձվեն․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանը գերիների թեման գնալով ավելի է թանկացնում, մնում է, որ մենք էլ թանկացնենք մի քանի թեմաներ, այդ թվում ականապատ տարածքների քարտեզների, ինչպես նաև Արցախի կարգավիճակի հարցը ներհայաստանյան օրակարգ բերելու, զուգահեռ մի քանի երկրների հետ աշխատելու, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը։

Մենք պետք է այլևս լինենք ոչ թե տվողի , այլ պահանջողի, խնդիրներ առաջացնողի դերում»,-գրել է փորձագետը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով