Երեք եղբայրներից երկուսը՝ Ալիևն ու Էրդողանը հանդիպեցին Շուշիում, իսկ երրորդ եղբայրը՝ Սյունիքում թափառաշրջիկի նման իր գունավոր մուրճով շրջում էր: Սյունիք կապիտուլյանտի այցը կապ չունի ընտրական գործընթացների հետ, այլ միտված էր ՀՀ-ում ներքին տուրիզմ զարգացնելուն և ֆլեշմոբ էր հիշեցնում: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Նա նշել է, որ Հայաստանի տարբեր մարզերից կապիտուլյանտը հազարավոր մարդկանց է տանում Սյունիք՝ մի քանի սելֆի անելու համար՝անունը դնելով նախընտրական հանդիպում:
Անդրադառնալով հետընտրական զարգացումներին Հակոբյանը նշել է, որ «այս մարդը ցույց է տվել, որ ընդունակ է ամեն ինչի: ՀՀ քաղաքացիները պետք է զգոն լինեն և պատրաստ լինեն տեր կանգնել իրենց քվեին»:
Նա նշել է, որ ՀՀ քաղաքացիները չեն կանգնի վիժվածքի կողքին և չեն տապալի սահմանադրական կարգը:
«ՀՀ-ն պաշտպանվելու է հենց ՀՀ քաղաքացիների կողմից: Մենք պետության ողնաշարն ուղիղ ենք պահելու նաև ընտրություններից հետո»,-նշել է նա:
Նմանատիպ նորություններ:
ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախո...
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոն...
Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբա...