Ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Opel-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր

 

Մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արտյոմ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և Արարատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սասուն Հակոբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:Այս մասին  տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով