Երևանում հայտնաբերվել է օտարերկրյա դեսպանի անվամբ հաշվառված՝ կեղծ համարանիշներով Toyota Corolla

Shamshya.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 29-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից Երևանի Ճանապարհային  ոստիկանության Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Toyota Corolla մակնիշի ավտոմեքենա:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մաշտոցի պողոտայում նշված ավտոմեքենան, որի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ, կասկած է առաջացրել:

Ոստիկանները նշված ավտոմեքենան հայտնաբերել են, սակայն տևական ժամանակ, երբ ավտոմեքենային ոչ մի անձ չի մոտեցել, կասկածներն էլ ավելի են խորացել, ու համապատասխան ստուգման արդյունքում նրանց կասկածները հիմնավորվել են, որ համարանիշները կեղծ են, ինչից հետո ավտոքարշակի միջոցով տեղափոխել են Երևանի «Գայի պլաշչադկա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով, համարանիշները եղել են Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին սպասարկող մեքենայի անվամբ համարանիշներ, որոնք կեղծ են եղել:   Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է Toyota-ի սեփականատիրոջ ինքնությունը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով