Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում ՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և թիվ 75 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը , ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: