Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ բախվել են BMW-ն ու թիվ 75 երթուղին սպասարկող ГАЗель-ը, կա 4 վիրավոր

 

Այսօր՝ մայիսի 23-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում ՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, բախվել են  BMW մակնիշի ավտոմեքենան  և թիվ 75 երթուղին սպասարկող  մարդատար ГАЗель-ը:Այս մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը , ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով