Սամվել Բաբայանը բացահայտեց Նիկոլի ձախողված հակառուսական ծրագիրը .Գագիկ Համբարյան

 

Դավաճան Նիկոլին սպասարկող, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի բանակի նախկին հրամանատար, վերջին պատերազմում Աննա-Էրատոյին դեպի հայտնի բունկեր ուղեկցող Սամվել Բաբայանը՝ Սյամոն, ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է. «Ռուսաստանը պետք է հասկանա, որ մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո իր պահվածքի պատճառով Հայաստանը կարող է պարզապես հրաժարվել Ռուսաստանից, ինչպես դա արեցին Վրաստանն ու Ուկրաինան»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է  արել   քաղաքագետ Գագիկ ՀԱմբարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսպիսով, դավաճան Նիկոլին սպասարկող և ըստ լուրերի, վերջին արցախյան պատերազմի ժամանակ մեր բանակին ամենամեծ կորուստներ պատճառած՝ Լելեթեփեյի օպերացիայի հեղինակ Սյամոն, բացահայտեց այն հակառուսական ծրագիրը, որը պետք է իրականացներ Նիկոլը, որը, բարեբախտաբար կիսատ մնաց…

Այո, Սյամոն իր այս հայտարարությամբ բացահայտել է, որ դավաճան Նիկոլը պատերազմի քողի տակ պատրաստ է եղել ամբողջ Արցախը նվիրել Ադրբեջանին և այդ ամենում մեղադրել Ռուսաստանին, հակառուսական մեծ ալիք բարձրացնել Հայաստանում և հանրապետությունից դուրս հանել 102-րդ ռուսական ռազմաբազան…

Սյամոն շատ լավ գիտի, որ Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվելու համար ինչ-որ բան պետք է կորցնես. Մոլդովան կորցրեց Մերձդնեստրը, Վրաստանը՝ Հարավային Օսիան և Աբխազիան, իսկ Ուկրաինան՝ Ղրիմը և Դոնբասը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի պարագայում ռուսների ազդեցությունից ձերբազատվելու համար մենք պետք է կորցնեինք Արցախը, որը, որքան կարելի է կռահել Նիկոլին սպասարկող Սյամոյի հայտարարությունից, պատրաստվում էին իրականացնել Նիկոլին Հայաստանում իշխանության բերած ուժերը, որոնք ժամանակին Նիկոլի նման “գունավորներին” իշխանության բերեցին Վրաստանում և Ուկրաինայում…

Սակայն, ինչպես ասում են՝ խիյարը թարս բուսնեց… Ռուսները տեսնելով, թե Նիկոլն ինչպես Շուշին նվիրեց Բաքվին, շատ արագ քայլեր ձեռնարկեցին և կանխեցին ազերիների առաջախաղացումը՝ թույլ չտալով թուրքերին մտնել դավաճան Արայիկ Հարությոջնյանի կողմից դատարկված Ստեփանակերտ… Մոսկվան պարտադրում է Նիկոլ-Իլհամ տանդեմին դադարեցնել ռազմական գործողությունները և համաձայնել ռուսների խաղաղապահների տեղակայմանը Արցախում, որի արդյունքում Ռուսաստանը բացեց իր երկրորդ ռազմաբազան Հայաստան-Արցախում…

Հիմա, Նիկոլ-Իլհամ տանդեմը հայ-ադրբեջանակն սահման կոչվածի վրա նոր սադրանքներ են կազմակերպում և նրանց հայաստանյան սպասարկողները, օրինակ՝ Արամ Սարգսյանը, Սյամոն, և նրանց նմանները նոր հակառուսական հիստերիա են բարձրացնում՝ մեղադրելով Մոսկվային, որ չի պաշտպանում Հայաստանին… Զավեշտը նրանում է, որ Երևանը ռուսներին դիմում է 250 ասկյարից Հայաստանին պաշտպանելու համար…

Սա խայտառակություն է, բայց Նիկոլի և Իլհամի գծված սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, որի արդյունքում կա զոհ և գերիներ, Նիկոլն ու իր թայֆեն գցում են Մոսկվայի “գրպանը”՝ հասարակությանը “ապացուցելով”, որ ամեն ինչում ռուսներն են մեղավորը…Այս հակառուսական բեմադրության մեջ հողատու Նիկոլը “չեզոք” դիրք է գրավում, իսկ Սյամով, սպարապետ Վազգենի եղբայր Արամը, Շիրանյան-Բաբաջանյան տանդեմը, ինչպես նաև սորոսական ծռերը լրատվական և տեղեկատվական հարթակներում ակտիվորեն հարձակվում են ռուսների վրա…

Համոզված եմ, Նիկոլի Սյամոյին բացարձակ չի հետաքրքրում, թե ռուսներից հրաժարվելով վրացիները և ուկրաինացիները ու՞մ ազդեցության տակ ընկան և ինչ հետևանքներ է դա ունեցել այդ երկրների համար…

Ի դեպ, Հայաստանին սպառնում է “աջարացում” և թուրքամետ լոբբինգով արդեն են զբաղվում որոշ հայաստանյան գործարարներ՝ սպասարկելով Բաքվի և Անկարայի շահերը, որոնց գլխավոր նպատակն է՝ ոչնչացնել Հայաստանը…»,- գրել է Համբարյանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով