Ռուս խաղաղապահներն ապահովել են Ադրբեջանի ԶՈւ 6 շարասյան տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում

 

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռուս խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ռուսական խաղաղպահ զորակազմի ներկայացուցիչներն ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյան անցումը. 4-ը Լաչինի միջանցքով դեպի հյուսիսային և հարավային ուղղություններ, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով, մեկն էլ՝ հակառակ ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը:

Ինժեներա-սակրավորական խմբերը 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրել են 2121 հա տարածք, 657.3 կմ ճանապարհ, 1844 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթյունավտանգ առարկա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով