«Պատիվ ունեմ» դաշինքը բեկում է մտցնելու քաղաքական դաշտում. Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության ստեղծումը կապված էր այն մարտահրավերների հետ, որոնք այսօր մեծապես իրականություն դարձան՝երկրի գլորումը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
«Սովորական ընտրությունների ժամանակ երկու կուսակցությունները՝ՀՀԿ-ն ու «Հայրենիքը» կգնային ընտրությունների առանձին, կմտնեին ԱԺ և տարիների ընթացքում կկապիտալիզացնեին իրենց հաջողությունները: Այսօր խնդիրը մեծ հաշվով քաղաքականությունը չէ՝խնդիրը քաղաքական դաշտում բեկում մտցնելն է»,-նշել է նա:
Նրա խոսքով, ՀՀԿ-ի հետ դաշինքն՝երկրում սևերի ու սպիտակների բաժանումներին վերջ տալու օրինակ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով