ՄԻՊ-ը կդիմի ՍԴ. ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի՞ «Հրապարակ»

«Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման նոր կարգի վերաբերյալ կառավարության որոշումը պատրաստվում է վիճարկել Սահմանադրական դատարանում։ Արման Թաթոյանը երեկ ասել է, որ որոշումը խնդրահարույց է եւ հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածին՝ բուհերի ինքնավարությանը, ինչպես նաեւ հաշվի չի առնվել մասնագիտական հանրույթի տեսակետը։ Նոր կարգով՝ նվազեցվում է խորհուրդների անդամների թիվը, որոնց 65%-ին կնշանակի կառավարությունը։ Գործող կարգով՝ կառավարության, նախարարության, բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչները հավասար համամասնությամբ էին՝ 25 տոկոս։ Նախագծի նպատակը բուհերը կառավարելի դարձնելն է:

Իսկ մինչ ՄԻՊ-ը կդիմի ՍԴ, արդեն 3 բուհի խորհրդի կազմը փոխելու գործընթաց են սկսել՝ ԵՊՀ-ի, Շիրակի եւ Մանկավարժական համալսարանների։ Կարո՞ղ է ՍԴ որոշումը, եթե կարգը հակասահմանադրական ճանաչվի, հետադարձ ուժ ունենալ՝ կչեղարկվե՞ն այսօր ձեւավորվող խորհուրդները, եթե հասցնեն ռեկտոր ընտրել, նա պաշտոնանկ կարվի՞։ Մեզ ասացին, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե դիմումն ինչ պահանջով կներկայացվի, եւ ՍԴ-ն ինչ ձեւակերպում կտա։ ՍԴ-ն կարող է դիմումն ընդունելու պահից կասեցնել վիճահարույց պրոցեսը, մինչեւ վերջնական որոշումն ընդունելը։ Եթե միջանկյալ որոշում չընդունվի, ՍԴ որոշման հետադարձ ուժը կախված է վերջնական որոշման ձեւակերպումներից»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով