Մարդիկ հրաժարվումե ն գյուղատնտեսությամբ զբաղվել. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նախորդ տարի ցանքատարածությունները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դրանք 2020 թվականին, 2019-ի համեմատ, 5 հազար 200 հեկտարով պակասել են։ Օրինակ՝ եթե 2016 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հա, 2017-ին՝ 294 հազար 500, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900, ապա անցյալ տարի դրանք կազմել են 222 հազար 700 հա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն՝ անգամ հեղափոխությունից հետո, երբ հասարակության մեջ ամենամեծն է եղել ապագան Հայաստանի հետ կապելու ձգտումը, միեւնույնն է, հետեւողականորեն մարդիկ հրաժարվում են գյուղատնտեսությամբ զբաղվել:

Բայց այս իրավիճակում հետաքրքիր մեկ այլ վիճակագրություն է արձանագրվել: Անցած մեկ տարվա ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը 19 հազար 400 տոննայով: Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին հավաքվել է 350 հազար 400 տոննա ցորեն, 2017-ին՝ 176 հազար 400, 2018 թվականին` 187 հազար 500 տոննա, 2019-ին՝ 112 հազար 600, իսկ անցյալ տարի՝ 132 հազար տոննա, սա այն դեպքում, երբ ցորենի ցանքատարածությունները պակասել են 500 հա-ով: Եթե նախորդ տարի այդ թիվը կազմել է 59 հազար 400 հա, 2019-ին դրանք 59 հազար 900 հա էին:

Ու հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ցանքատարածքները կրճատվել են, ցորենի բերքատվությունն ինչի՞ հաշվին է ավելացել. գուցե կոմիտեն նկարչությամբ է զբաղված, կամ էլ Հայաստանը ցորեն է ներկրում Ռուսաստանի Դաշնությունից, եւ դա վիճակագրության մեջ «եղանակ է փոխում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով