Մարդասպանները.Արփինե Հովհաննիսյան

«Այսօր հայտնի դարձավ, որ 19 անձ, ովքեր գերի են եղել մոլագարի ընկեր Ալիևի մոտ, խոշտանգվել ու սպանվել են: Նրանց թվում են և՜ զինծառայողներ, և քաղաքացիական անձինք, այդ թվում` կանայք»:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել  Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար   Արփինե Հովհաննիսյանը :
«Նրանք ողջ կլինեին, եթե մենք երկրում իշխանություն ունենայինք: Եթե կապիտուլյանտ արյան վաճառականը կարողանար նորմալ բանակցել ու ամեն ինչ հանձնելուն զուգահեռ այդ մարդկանց հետ բերեր: Չարեց, քանզի անկարող է:
Շատերը առհասարակ ողջ կլինեին, եթե նա չլիներ կամ գնար: Ավաղ:
Նա ու իր ոհմակը այսօր հռհռում ու հրճվում էին Ազգային ժողովում: Տեսնես ինչի՞ համար: Գերիների մահվա՞ն»,-գրել է  Հովհաննիսյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով