Կապիտուլյանտ իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում իշխանությունը պահպանելու համար. Վանեցյան 

 

«Պետք է ախտորոշենք իրավիճակը, ինչն է պատճառը, որ մենք ունենք այսպիսի զարգացումներ: 6 հայ զինծառայողի գերեվարումն ես կապում եմ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունների հետ:Նա ուղղակի մեղադրեց Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ՀՀ-ի սահմաններում տիրող իրավիճակի մեջ և Ադրբեջանը նկատելով, որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ կա ճեղք՝օգտվեց այդ առիթից և գերեվարեց մեր զինծառայողներին»: Այդ մասին անդրադառնալով սահմանում տիրող անկայուն իրավիճակին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու այս կապիտուլյանտ իշխանությունն առհասարակ ինչքան մնան երկրի ղեկին, այդքան մեր երկիրն ունենալու է պրոբլեմներ:
«Կապիտուլյանտ և դավաճան իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանությունը պահպանելու համար»,-ընդգծեց Վանեցյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով