Իշխանազավթումից առաջ Ն․ Փաշինյանն ու Ա․ Սիմոնյանը պահանջում էին խլել Սամվել Ալեքսանյանից «Փակ շուկան», իսկ հետո «վերապրոֆիլավորեցին» հին օլիգարխներին և ստեղծեցին նորերին.«Իրավունք»

 

«8 տարի առաջ՝ 2013-ի ամռանը, Նիկոլը, ով այն ժամանակ «Հայկական ժա­մանակ» թերթի խմբագիրն էր, ու Ալեն Սիմոնյանը, ով «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, փրփուրը բերաններին պայքարում էին օլիգարխ Ալեք­սանյանի (Լֆիկ Սամո) դեմ, որպեսզի փրկեն «Փակ շուկան»: Այն ժամանակ նրանց մասնակցությամբ ստեղծվեց «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» հասարակական շարժումը, որի հայտարարություններում նշվում էր, որ «օլիգար­խը մեր աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը»։

Նիկոլն ու Ալենը ՀՀ իրավապահ մարմիններին մեղադրում էին ան­գործության մեջ, իսկ Լֆիկի վերաբերյալ նշում, թե «իրեն օրենքից վեր դասող սեփականատեր օլի­գարխ է»: Նրանք պա­հանջում էին վերջի­նիս ենթարկել պատասխանատվու­թյան, «հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վե­րականգնելու դրա նախկին վիճակը»: Ավելին, Նիկոլն ու Ալենը պահանջում էին «դադարեցնել հուշարձանի նկատ­մամբ սեփականատիրոջ օգտագործ­ման իրավունքը» և անգամ Լֆիկին գրկել սեփականության իրավունքից (կարդա «Հայկական ժամանակ» 28 օգոստոսի 2013 թ.):

Բայց, արի ու տես, որ օլիգարխի կամայականության դեմ բոցաշունչ պայքարողները, այդ պայքարի օրերից ընդամենը 4,5 տարի հետո իշխանու­թյան գալով, իրենց իսկ պահանջներից ոչ մի բան չկատարեցին: «Փակ շու­կան» մնաց Լֆիկ Սամոյի տիրապետության տակ: Նա, բնականաբար, ոչ մի պատասխանատվության դրա համար չենթարկվեց, հուշարձանը նախկին վիճակի չբեր­վեց:

Պարզապես փոխվեցին այն տերերը, ում ծառա­յում է օլիգարխը: Ալեքսանյա­նը սկսեց ակտիվորեն վճարումներ կատարել Աննայի ֆոնդե­րին, ՔՊ-ին և էլ ուր ասես, հաճոյանա­լով Նիկոլի գլխին անձրևանոց պահել և վայելել այն ամենը, ինչ, ըստ Նիկոլի, նա ապօրինի ձեռք էր բերել:

Ստացվում է, որ Նիկոլն ու Ալենը ինչ ասել են ընդդիմության կարգավիճա­կով, նպատակ են հետապնդել զուտ իշ­խանական աթոռին տիրանալու: Նրանց ոչ մի ասած կապ չի ունեցել ժողովրդի վիճակի մասին մտահոգվելու կամ եր­կիրը բարելավելու հետ: Սրանց պետք էր իշխանություն և փող, և իշխանու­թյանը ապօրինի տիրանալուց հետո սրանք «վերապրոֆիլավորեցին» հին օլիգարխներին և ծնեցին նորերին: Իսկ Նիկոլին ու Ալենին հավատացող ու նրանց հետևից գնացող «հարֆները» այդպես էլ մնացին դատարկ գրպաննե­րով և ծակ շալվարներով»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով