ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների հետ

 

ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Ստեփանակերտում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների հետ: Այս մասին հայտնում է Aparaj.am-ը:

«Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները և համայն հայության ներուժի կենտրոնացմամբ նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված նախաձեռնությունների իրականացումը:

Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:

Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով