Կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ.Ռուբեն Մելիքյան

 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուբեն Մելիքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Դավիթ Գրիգորյանից։

Իշխանությունները կարծեք թե որոշել են պատժել բոլոր իսկական դատավորներին՝ արդարատատության նախարարի ձեռամբ «պաչկայով» կարգապահական վարույթներ հարուցելով։ Այդ վարույթների թվում ամենազավեշտալիներից մեկը Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված վարույթն է՝ մի հարցազրույցում դատավոր Դանիբեկյանի վարույթում գտնվող մի գործով իբրև թե կարծիք հայտնելու համար։ Մինչդեռ դատավորը ՀԱՏՈւԿ հրաժարվել է կարծիք հայտնելուց՝ նշելով, որ իրավունք չունի կարծիք հայտնել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գժվել ե՞ք…

Ձեռքերդ հեռու՛ Դատավոր Դավիթ Գրիգորյանից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով