Հրդեհ Ազատեկ գյուղում

 

Մայիսի 3-ին, ժամը 20:51-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատեկ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 29-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:54-ին, մարվել՝ 23:09-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (60 քմ):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով