Հոգին սատանային վաճառածը կանգնում է անդամալույծ տղերքի դիմացն ու ասում թե ապագա կա.Հովհաննես Խաչատրյան

 

 

Հովհաննես Խաչատրյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Քաղաքական բարոյականության և ընդհանրապես բարոյականության դեֆիցիտ պետք է ունենաս, որ Արցախը սկուտեղի վրա պարացնելով նվիրես թշնամուն, հազարավոր զոհերի պատճառ դառնաս, հետո հայտարարես, թե Արցախն ապագա ունի: Տո այ կապիտուլյանտ եթե դու անկեղծ ես ու կարծում ես, որ Արցախն ապագա ունի ապա վեց ամսից ավել է ինչ պատերազմը ավարտվել է ինչու՞ չես այցելում Արցախ:

 

Երկիրը կազմաքանդեցիր, հասցրեցիր կործանման եզրին հիմա հարց` որտե՞ղ ես քեզնով, քեզ հետ տեսնում այդ ապագան` մի քանի անգամ մեծացրած Եռաբլուրու՞մ, զոհված, անհետ կորած ու գերի ընկած տղերքի ծնողների ատելությամբ լցված աչքերու՞մ, Հադրութում ու Շուշիիում տնազուրկ դարձած մարդկանց աչքերու՞մ: նիկոլ դու քաղաքական վամպիր ես, ով կանգնում է հազարավոր գերեզմանների վրա ու արյունոտ ծափեր է կորզում: Հոգին սատանային վաճառածը կանգնում է անդամալույծ տղերքի դիմացն ու ասում թե ապագա կա, զոռով մտնում է սյունեցու տուն, ում տան հեռավորությունը թշնամուց 10 մետր է, ժամկետանց կոնֆետները ձեռքին ասում է ապագա կա: Վեց ամիս է անցել է պատերազմից, դու բացի մեղադրանքներից ուրիշ ոչինչ չես արել ու դեռ խոսում ես ապագայի՞ց:

 

Իրականում, այո՛, հայ ազգը, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն: Այո, անկասկած, ապագա կա, ընդ որում, դեռևս հնարավոր է լավը դարձնել այդ ապագան, փրկել՝ ինչ հնարավոր է, բայց միմիայն առանց նիկոլի ու իրեն ծափահարող «ուսապարկերի»: Դու խորտակել ես մեր բոլորի ապագան, դու վաճառել ես մարդկանց հույսն ու հավատը, դու բարոյական իրավունք չունես խոսել ապագայից, առավել ևս հուսալ՝ կառուցել այդ ապագան»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով