Հիմա մնաց արդեն 28 օր, որ պարզենք` արդյոք մեծամասնությունն է ուզում ոչնչանալ, թե ոչ.փաստաբան

Երևի 1994 թվականից մշտապես վիճել եմ մարդկանց հետ, ովքեր ասում էին, թե Արցախը բեռ է, ծախս է, թե Արցախից «ազատվելուց» հետո հանգիստ կապրենք: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Ես զգում էի, որ նրանք չեն լսում, չեն ընկալում, չեն հասկանում, որ Արցախը միայն ահռելի տնտեսական օգուտ է բերում, որ Արցախը մեր անվտանգության երաշխիքն է, Արցախը աշխարհում գործոն լինելու մեր գրավականն է, որ Արցախում կանգնած մեր զինվորները անվտանգ է պահում առաջին հերթին Հայաստանը, որ առանց Արցախի, Հայաստանն այլևս անվտանգ չի լինելու, որ մեր սահմանի երկարությունը կրկնապատկվելու է, որ թուրքը երբեք կանգ չի առնի ու շարունակելու է առաջ գալ, որ թուրքի ստրատեգիական նպատակն է տարածաշրջանն առանց հայերի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ այսօր, երբ ցավոք այդ ամենն ապացուցվեց փաստացի ու առարկայական, պարզ դարձավ, որ հասարակության զգալի մի հատվածի այդ ամենն այսօր էլ է միևնույն, ենթագիտակցության մեջ այդ մարդիկ երևի ուզում են մեռնել, բայց տարիներ շարունակ իրենց խանգարում ենք։

Հիմա մնաց արդեն 28 օր, որ պարզենք` արդյոք մեծամասնությունն է ուզում ոչնչանալ, թե ոչ։ Եթե հանկարծ պարզվի, որ այո, գուցե հանգիստ թողենք հիվանդ ժողովրդին, գուցե թողնենք, որ մեռնի, գուցե մեռնենք…»,- գրել է Վարոսյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով