Կապիտուլյանտը իր «հավերժ երիտասարդ սրիկա-դավաճան» մնալու համար մաս-մաս կտրում է մեր հայրենիքը եւ տալիս է իր թուրքերին․Մարգարիտ Եսայան

Ինչպես ուռին ու բարդին․․
Ամբողջ գիշեր եւ արդեն ամիսներ շարունակ էս տափակ երգի տողերը գլխիցս չեն հեռանում․․Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին․․
Ու հենց այսպես էլ ապրում ենք շագրենի կաշի դարձած մեր հայրենիքում․․
Կապիտուլյանտը իր «հավերժ երիտասարդ սրիկա-դավաճան» մնալու համար մաս-մաս կտրում է մեր հայրենիքը եւ տալիս է իր թուրքերին․․
Իսկ մե՞նք, մենք ապրում ենք որտեղ հաց, այնտեղ կաց մտքի կենսագործմամբ, մենք ուռին ու բարդին ենք, որ ապրում ենք ամեն մեկս մեր դարդով եւ թքած, որ շուտով չենք ունենալու ոչինչ եւ «ունայնություն-ունայնությանցս»-ը տիրելու է այն հողին, որի վրա ահռելի արյուն է թափվել եւ, պարզվեց, այդ արյունը իրոք, թափվեց հանուն ոչնչի․․․
«Մենք» չկա, կա թվաբանոոություն՝ 1+1+1+․․․հիշո՞ւմ եք, «Դավալուից, ցախավելը հեծնած»․․․
Ինչ միամիտ, հիմար, եւ ինքնավստահ ենք եղել․․․
Մարդիկ բաց էին խաղում, բաց եւ անամոթ․․․․
Նույն այդ մարդիկ այսօր էլ բաց են խաղում, սեփական ցինիզմի գերադրական աստիճանով արբած․․
Իսկ մե՞նք․․
Մենք, ի՞նչ՝ նաեւ այն ժամանակ՝ ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին․․․
Այսօր արդեն չկա այն հավաքական «Մենք»-ը, որը կար 30 տարի առաջ, այն «Մենքը», որը կար հինգ տարի առաջ, այո, կար նաեւ 44 օրյայի ժամանակ, բայց այդ <Մենքը> այնպես ցաքուցրիվ արեցին, այնպես աղճատեցին եւ ոչնչացրեցին, որ «Մենք»-ից մնաց միայն ք-ն եւ այսօր, իրենց քոչը կապած հայ ավանդական գաղթականը սպասում է հարմար առիթի, թռնելու համար։
Չէ, ես ոչ մեկիդ չեմ մեղադրում․․Բոլորդ սուրբ եք․․Բոլորս սուրբ ենք․․
Իսկ մեկը ձեզնից անձամբ «Հիսուսն» է, ինքն է խոստովանել․․․
Եւ մեր բոլոր դժբախտությունները գալիս են հենց այդ ժամանակներից․․
Ոչ մեկդ/ոչ մեկս/ այդ պահին չխաչակնքեցինք․․
Ոչ մեկիդ մտքով անգամ չանցավ թեկուզ մրմնջալ․«Մեղա քեզ, Տեր»․․․․
Ինչո՞ւ խաչակնքել, երբ հիմա անգամ, այսքան կորուստներից հետո՝/ մարդու,ջահելի, հողի, հայրենիքի, արժանապատվության, պատմության, ամոթի, նամուսի, պատվի/ դեռ փողոցային հարցումներում լիքն են հուդաները, դեռ <փրկիչ> են տեսնում նեռին եւ դեռ հավատում են սատանային․․
Այսօր նույնպես ոչ մեկիս մտքով չի անցնում խաչակնքել, մրմնջալ․«Մեղա քեզ, Տեր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում․․»։
Ինչպես ուռին ու բարդին՝ ամեն մարդ իրա դարդին․․Հասկացանք, հասկացանք․․Տուշիիի, տաշիիի․․Էդ էլ հասկացանք․․Թեկուզ էդ նույն տուշիների արանքում երեք անգամ ոտքի եք թռնում ու խմում եք զինվորի կենացը․․․
Ի դեպ, , նկատե՞լ եք, ի տարբերություն մեր ժամանակների, երբ խմում էին հայոց բանակի, զինվորի,հրամանատարի եւ հաղթանակների կենացը, հիմա խմում են <զինվորի հայեցի> կենացը․․Ապշելու գոյացություն ենք, ապշելու ․․․․Տուշիիիի․․․
Մի օր մի <աստվածավախ> մարդ իմ հարցին՝ ինչո՞ւ հասանք այս ողբերգություններին, ինքնավստահ եւ կուշտ դեպքով ասաց․․«Հեռացել էիք Աստծուց»․․
Իրոք, անքննելի են Տիրոջ գործերը․․․
Երբեք չես իմանա, ով է իրական հուդան եւ ով է Պետրոսը․․
Ինչո՞ւ է նեռը դեռ հաղթում․․
Ինչո՞ւ են շարունակ խաչում Աստծու միակ որդուն․․
Ինչո՞ւ Նոյի Տապանը հանգրվանեց հենց Արարատ գագաթին
Ի՞նչ է եւ կամ՝ ո՞վ է այսօր Արարատը․․․
Ի վերջո, ինչո՞ւ Նոյի Տապանում տեղ գտնվեց նաեւ մարդակերպ անասունների համար․․․
Ինչո՞ւ է ամեն անգամ ամբոխը ընտրում Բարաբային․․․
Ինչո՞ւ մենք, միայն մենք ունենք՝ «Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին » «գլուխգործոցը»․․․․
Ինչո՞ւ, երբ,մեր մի այտին հարվածում են, մենք ոչխարի պես դեմ ենք տալիս մյուս այտը նույնպես․․
Եւ ինչո՞ւ ենք մենք հավատում, որ <վաղվա համար հարկ չկա հոգ անել, վաղվա օրն ինքը իր համար հոգ կանի>․․․․
Ինչ՞ու եք համակերպվում, որ <օրվա համար բավական է իր ցավը․․․
Ինչո՞ւ մենք չենք կարողանում գտնել Աստծո արքայությունը․․
Ի վերջո, Աստվածաշնչի հատկապես ո՞ր գրքի մեջ է գտնվել ,ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին» տողը․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով