ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած Կյանք և ազատություն գրքից իշխանական ֆոբիաները շարունակվում են.Կոչուբաեւ

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի իշխանական ֆոբիաները շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Աբովյանում, Արտաշատում, Վանաձորում եւ Հայաստանի այլ քաղաքներում վնասվում են գրքի գովազդները։ Ընդ որում, սրանք ուղղորդված վանդալներ են։ Մենք հստակ տիրապետում ենք, թե ովքեր են կատարողները, ուղղորդողները, կազմակերպիչները։

Բոլոր այս տեղեկությունները պատրաստվում ենք փոխանցել ոստիկանությանը գույքի դիտավորյալ ոչնչացման եւ վնասման, ինչպես նաեւ բռնություն կիրառելու հրապարակային կոչերի հանցափաստերի հիմքով նյութեր նախապատրաստելու եւ քրեաիրավական ընթացակարգերով լուծելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա լուծվող հարց է, բայց իշխանական խմբավորման եւ նրա պարագլխի մաղձը չլուծվող է։

Վիժվածքների իշխանությունը շարունակում է իր արբանյակների միջոցով թույն արտաթորել հասարակության մեջ։ Սրանք այնքան մանրունք են, որ սարսափում են Նախագահի գրքից, նկարից, ստվերից, անգամ անունից։ Ձեզ համար լավ լուր ունեմ․ ձեզ բոլորիդ քիչ մնաց։ Պաստառը կվերականգնվի, բայց ձեր թարախը ձեր հետ կապրի ՔԿՀ-ում»,- գրել է նա։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով