Հանրապետության նախագահը չի աջակցում եւ չի պատրաստվում աջակցել կամ սատարել որեւէ քաղաքական ուժի. հայտարարություն

 

Հանրապետության նախագահը չի աջակցում եւ չի պատրաստվում աջակցել կամ սատարել որեւէ քաղաքական ուժի։ Այս մասին հայտարարություն է տարածել   ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում եւ տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարեր ուժերի, ինչպես նաեւ կոչ է անում բոյկոտել ընտրությունները։

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է, որ բոլոր այդ տեղեկությունները կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը։

Նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական եւ համազգային շահերով:

Նախագահը, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում եւ նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որեւէ կուսակցության անդամ չէ,  չի ներկայացրել եւ չի ներկայացնում որեւէ քաղաքական ուժ:

Հանրապետության նախագահը չի աջակցում եւ չի պատրաստվում աջակցել կամ սատարել որեւէ քաղաքական ուժի»,- նշվում է հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով