Չէի՞ր կարող մինչև վիդեոկապը սովորել Ղազախստանի ղեկավարի անունը. Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանին

 

Երեկ ականատես եղանք Նիկոլի և ՀԱՊԿ ղեկավարների «խոսակցությանը»։ Կրթություն չունեցող և լեզու չիմացող մեր ղեկավարը ինչ-որ բաներ էր բացատրում, ծիծաղի առարկա էր դարձել իր ռուսերենով:Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրառում է արել  ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չէի՞ր կարող մինչև վիդեոկապը սովորել Ղազախստանի ղեկավարի անունը։ Կամ եթե ռուսերեն չգիտես, հայերեն խոսիր թող թարգմանեն։ Քո խղճուկ բառապաշարով միշտ նույն բաներն ես կրկնում։ Հիմա ավելի կարևորի մասին։ Որերորդ անգամն է հանդիպման ես ներկայանում անպատրաստ։ Քեզ հայտնի՞ է, որ 1994-ին եղել է Բիշքեքյան հրադադար (կարդացե՞լ ես), որ դեռևս այդ ժամանակ տեղի է ունեցել անկլավների փոխանակում։ Ի վիճակի ե՞ս այս մասին հայտարարել»,- նշել է է նա։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով