Այն, որ այսօր ունենք ընտրություններ, դա քաղաքական ճնշման արդյունք է.Արթուր Վանեցյան

 

Ընդդիմադիր քաղաքական ուժերի, փորձագետների, բանիմաց մարդկանց մի մասը 2018թ-ի իշխանափոխությունից հետո բարձրաձայնել է, որ հեղափոխությունն արվել է ընդդեմ Արցախի, սա հակաղարաբաղյան շարժում է, նրանց մի մասն էլ ընթացքում է սկսել խոսել դրա մասին, բայց իշխանությունները փորձում են ցանկացած ճշմարիտ խոսք վերածել դավաճանության տեսլականի և թիրախավորել մարդկանց:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պատիվ ունեմ» դաշինքն այսօր կազմակերպել է «ՀՀ և Արցախի անվտանգության միջավայրը հետպատերազմական ժամանակաշրջանում» թեմայով քննարկում։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ ընդդիմությունն ամեն հնարավոր բան արել է՝ կանխելու ազգակործան իշխանությունների հետագա քայլերը, մեծ թվով մարդիկ դուրս եկան փողոց, պայքարեցին, սակայն իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի կառչած մնա աթոռին.

«Տարբեր գնահատականներով՝ իշխանական աթոռները պահելու նպատակն այն էր, որպեսզի իրագործեն իրենց վերջնական պլանը, այն է՝ ամբողջությամբ հանձնել Արցախը և Հայաստանի որոշ տարածքներ: Ցավոք սրտի, մեր հասարակության մի մեծ հատված չի գիտակցում, որ սպառնալիքը եկել արդեն հասել է բոլորի տուն, շարունակում է լռել և ոչ մի գործողություն չանել»,-ասաց Վանեցյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լրագրողի այն դիտարկմանը, որ ընդդիմությանը համարժեք վճռականություն չէր ցուցաբերում՝ պայքարն առավել արդյունավետ դարձնելու եւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար՝ Ա. Վանեցյանը նկատեց, որ ընդդիմությունն ամեն բան արել է, որպեսզի կանխի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի ստորագրումը, սակայն ընդդիմությունը չէր կարող ֆիզիկական հաշվեհարդար տեսնել իշխանության ներկայացուցիչների հետ։

«Այն, որ այսօր ունենք ընտրություններ, դա քաղաքական ճնշման արդյունք է, եթե չլինեին ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանը երբեք չէր գնա արտահերթ ընտրությունների: Որևէ պարագայում Նիկոլ Փաշինյանը չէր զիջելու և չէր գնալու ընտրությունների»,- նշել է Վանեցյանը՝ ավելացնելով, որ ընդդիմադիր գործիչներն ավելի պետականամետ են, գիտակցում են իրենց խոսքի արժեքը՝ ի տարբերություն օրվա իշխանությունների, որոնք իրենց պահում են ամենավատ ընդդիմադիր ուժի նման։

«Հայրենիք» կուսակցության ղեկավարը արձագանքեց նաև մեղադրանքներին՝ որ երկիրը կործանվում է, սակայն քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների.

«Կիսում եմ այդ մտահոգությունը, այո՛ հիմա ընտրություններ անցկացնելու բարոյական իրավունք չունեինք, բայց ունենք, այն, ինչ ունենք: Երեկ «Պատիվ ունեմ» դաշինքը դեմարկացիայի և դելիմիտացիայի հայտարարությունից հետո հրատապ հավաք հրավիրեց, հավաքվեցինք Կառավարության դիմաց ու կրկին տեսանք, որ հանրությունը չարձագանքեց այնպես, որպեսզի հնարավոր լինի վռնդել այս իշխանություններին: Մեզ մնում էր չհամաձայնվել, չմասնակցել արտահերթ ընտրություններին և հնարավորություն տալ այս կապիտուլյանտ իշխանություններին վերարտադրվել և «վերահաստատել իրենց լեգիտիմությունը»: Ո՛չ, բոլորս պետք է մասնակցենք և ամեն ինչ անենք , որ իրենք որևէ հնարավորություն չունենան վերարտադրվելու »,-ասաց Արթուր Վանեցյանը և ընդգծեց, որ ընդդիմադիր ուժերի նպատակն է ազատվել այս իշխանությունից.

«Մենք մրցակիցներ ենք, բայց հակառակորդներ չենք, մեր նպատակը մեկն է՝ րոպե առաջ դուրս շպրտել այս ապազգային, անհայրենիք իշխանություններին»,-ասաց Վանեցյանը՝ ընդգծելով- որ դրա արդյունքում հնարավոր կլինի ձեւավորել ազգային կառավարություն

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով