Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա

 

Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատվիրակության կազմում են ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ
Բեղլոյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Պաշտոնական այցի շրջանակներում սպասվում են հանդիպումներ Լիտվայի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով