13րդ օրն է, ինչ առանց որևէ դիմադրության ՀՀ տարածք մտած թշնամին շարունակում է հանգիստ մնալ գրաված դիրքերում, քանի որ մեր զինվորականներին արգելված է կրակել. Վրթանեսյան

 

13րդ օրն է, ինչ առանց որևէ դիմադրության ՀՀ տարածք մտած թշնամին շարունակում է հանգիստ մնալ գրաված դիրքերում, քանի որ մեր զինվորականներին արգելված է կրակել:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է արել «Ռազմինֆո» կայքի համակարգող  Կարեն Վրթանեսյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Մենք հաստատ գիտենք Գեղարքունիքում այդպիսի 3 կետի մասին, ինչպես նաև Սյունիքում 1 ուղղության մասին, բայց իմ ունեցած տեղեկություններով այդպիսի էլի տեղեր կան։ [Գժվել կարելի է. մենք մեր երկրի սահմաններում կատարվողի մասին իմանում ենք ինչ-որ զարտուղի ճանապարհներով, այն դեպքում, որ թշնամին հո՞ շատ լավ գիտի, թե քանի տեղում է ՀՀ տարածք մտել։]
Իշխանություններն ամեն ինչ անում են, որ սահմաններում դեպքերի մասին երկրի ներսում չիմանան, նույնիսկ փորձում են չթողնել լրագրողներին խոսել կապիտուլյանտ ստահակի մեկ ստորագրությամբ սահմանամերձ դարձած այդ բնակավայրերի բնակիչների հետ։
Փոխարենը հերթական ուսապարկը տռցնում է Տավուշի «ադրբեջանական գյուղերից»։ Գյուղերը չգիտեմ, բայց ադրբեջանցի թուրքեր հաստատ կան, ապացուցման կարիք չունեցող փաստ է, քանզի այդպիսի մի թուրք նստած է ՀՀ վարչապետի աթոռին։
Հայաստանը օկուպացված է։ Հայաստանի և հակաՀայաստանի միջև ռազմաճակատի գիծն այսօր անցնում է Հանրապետության հրապարակով։
Կարևոր է գիտակցելը, որ Նիկոլի դեմ ամեն գործողություն Հայաստանի ազատագրման գործողություն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով